30 03 2020

Մարդիկ սովի են մատնվում, մենք ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք․ Մարուքյան

Մարդիկ սովի են մատնվում, մենք ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք․ Մարուքյան

Մեր երկիրն այս պահին գտնվում է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ: Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց: Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ: Իսկ մենք եկել, ասում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եկեք մտածենք աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու մասին: Մեր խմբակցությունը, բնականաբար, դեմ է այս նախագծին: Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ, երբ դա ունի զրո ազդեցություն համավարակի տարածման կանխման գործում, հետևաբար մենք դեմ ենք քվեարկելու», - ասաց Մարուքյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ