26 03 2020

Ստեղծված իրավիճակում կալանքի շատ գործերով պետք է վերանայումներ լինեն. փաստաբան

Ստեղծված իրավիճակում կալանքի շատ գործերով պետք է վերանայումներ լինեն. փաստաբան

Ստեղծված իրավիճակը պետք է առիթ լինի, որպեսզի պետությունը վերանայի իր դիրքորոշումը:

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման պարագայում անազատության մեջ գտնվող անձանց գործերի վերանայմանը:

«Նախ համարում եմ, որ կալանքը՝ որպես խափանման միոջոց, Հայաստանում շատ անձանց նկատմամբ պետք է չկիրառվեր, բայց կիրառվել է: Սա կարծես թե պետք է առիթ լիներ, որպեսզի պետությունը վերանայեր իր դիրքորոշումը, որովհետև կարծում եմ՝ շատ լուրջ խնդիր կա կալանավորված անձանց առողջության պաշպանության իմաստով: Բնականաբար, հասկանալի է, որ կան դեպքեր, երբ անձինք պետք է գտնվեն կալանքի տակ, որովհետև հիմքերը բացահայտ են, բայց կարծում եմ՝ դրանք շատ քիչ դեպքեր են: Մյուսների առումով պետք է, բնականաբար, վերանայումներ լինեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու ապահովել այդքան շատ անձանց ինքնամեկուսացումը»,- նշեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանի խոսքով, այս պարագայում խնդիրներ կան նաև հանձուքների հետ կապված. «Մենք գիտենք, որ անձինք հիմնականում օգտվում են հարազատների կողմից բերված սննդից, որովհետև քրեակատարողական հիմնարկներում խնդիր կա նաև սննդի հետ կապված: Բնականաբար, պետք է պետությունն այս ամբողջը նկատի ունենա, և այն դեպքերում, երբ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց՝ չունենալով հիմքեր, վերանայեն»:

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով հազարավոր բանտարկյալների են ազատել Իրանում և ԱՄՆ-ում՝ բանտերում առողջապահական մակարդակը վերահսկելի վիճակում պահելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ