23 03 2020

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվել է առցանց

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվել է առցանց

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությամբ, հերթական նիստն անցկացրել է առցանց ռեժիմով: Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը:

Խորհրդի անդամները քննարկել են թվով 14 հարցեր: Քվեարկությունը նույնպես կազմակերպվել է առցանց հարթակում: Նիստին մասնակցող խորհրդի անդամներն իրենց քվեարկությունը կատարել են Խորհրդի բոլոր անդամների համար նախատեսված հարթակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ