20 03 2020

Եթե մարդ ուզում է դառնալ դատավոր, պետք է 3 հատ իրարամերժ օրենք կարդա․ ԱԺ պատգամավոր



Դատավոր լինելու համար պետք է անձն ավարտի բակալավրը, մագիստրատուրան կամ միայն բակալավրը և ունենա 15 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ։ Օրենսդրական փոփոխությունը քննարկվում է խորհրդարանական հանձնաժողովում։

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ եթե միայն բակալավրի ու մագիստրոսի աստիճանով չի կարելու թույլ տալ դատավոր աշխատել, քանի որ փորձն էլ կարևոր է։

Պարզվեց, որ 3 տարվա փորձ էլ է պահանջվում, բայց արդեն ուրիշ օրենքով։

«Ավելի լավ չէ՞ մեկ ակտով կարգավորենք, թե ով կարա դատավոր դառնա, որ մարդը եթե ուզում է դառնալ դատավոր, բացի մի օրենք կարդա, ոչ թե տարբեր իրարամերժ օրենքներ։ Թե չէ մարդը, որ ուզում ա դառնալ դատավոր, պետք ա իրեք հատ օրենք կարդա»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ