05 03 2020

Դատախազությունը՝ Արամ Վարդանյանի տանը կատարվողի մասին

Դատախազությունը՝ Արամ Վարդանյանի տանը կատարվողի մասին

Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել եւ դեռեւս շարունակում են իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տանը կատարվող խուզարկություններին։

«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան եւ դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների եւ մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետեւյալը:

Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել եւ դեռեւս շարունակում են իրականացվել:

Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցերին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ