29 02 2020

Խնդիր է եղել ցույց տալու, որ Մարտի 1-ի բոլոր մահերի համար մեղավոր է պետությունը․Հովհաննես Խուդոյան



Մեկուկես տարի առաջ երբ ես որոշում էի ներգրավել այս գործով որպես պաշտպան, ինձ մոտիվացնող ամենաէական հանգամանքը եղել է «Հայաստանի կորսված գարուն» ֆիլմը։  Ըստ էության՝ Մարտի 1-ի հիմնական խնդիրը 10 զոհերի մահվան հանգամանքներն են, որը 10 տարուց ավել տարբեր ձևերով ներկայացվել է հանրությանը, ընդ որում՝ ավելի շատ դա իրականացվել է քարոզչական հնարքների տեսքով։ Երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ քարոզչությունը ինչ-որ նպատակ ունեցել է , հատկապես  խնդիր է եղել ցույց տալու, որ բոլոր մահացած մարդկանց մահվան հանգամանքներում մեղավոր է պետությունը։ Ցույցերը եղել են խաղաղ, ցուցարարների կողմից բռնություն չի կատարվել և բոլոր մահերը պետության պատճառով են եղել։ Այս մասին «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Մենք տեսնում ենք, որ բախումների պատասխանատվությունը կեղծ տեղեկություններով փորձել են դնել ոստիկանության վրա այն պարագայում, երբ այդ բախումների սկզբնական պահում ոստիկանությունը, այդ 18 տարեկան երիտասարդները համալրված են եղել պաշտպանական միջոցներով՝ մահակներով։ Ու հենց նման անհամաչափ ուժի կիրառում ոստիկանության  նկատմամբ, արդեն իսկ առանց որևէ հետագա գործողությունների առանց խանութներ  թալանելու, առանց մեքենաներ այրելու բավական է պնդել, որ առակա է եղել իրադրություն, որը կանխելու համար անհրաժեշտ են եղել շատ արագ և շատ խիստ միջոցառումներ»,- ասաց Խուդոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ