27 02 2020

Ալվինա Գյուլումյանի տարիքային կենսաթոշակին մնացել է մի քանի ամիս․ գնահատական

Ալվինա Գյուլումյանի տարիքային կենսաթոշակին մնացել է մի քանի ամիս․ գնահատական

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դեռ հարկ կլինի անդրադառնալ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին ու կոնկրետ անձանց, որոնք հրաժարվեցին հրաժարականի «փայլուն հեռանկարից». ուղղակի առայժմ մի մասնավոր, ԲԱՅՑ ԲՆԱՎ ՈՉ ԵԶԱԿԻ օրինակ: Այս մասին Ֆեյսբուքի իր ջում գրել է

«Այդ դատավորներից է նաև Ալվինա Գյուլումյանը, որին մինչև տարիքային կենսաթոշակի անցնելը մնացել է սոսկ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ, ասել կուզի՝ դժվար կլիներ նրան մեղադրել մի քանի ամիս շուտ հրաժարական տալու համար, մանավանդ, որ հրաժարականի դեպքում նախատեսված էր գրավիչ, համեմատաբար բարձր կենսաթոշակ։ Եվ սա այն անձն է, որը տասը տարուց ավելի բարձր է պահել Երկրի պատիվը ՄԻԵԴ-ում, այն անձն է, որը հաճախ իր պետության դեմ է քվեարկել՝ վեր դասելով նախկին ընդդիմության ներկայացուցիչների խախտված իրավունքները, այն անձն է, որը կարող էր բարձր վարձատրությամբ աշխատել ցանկացած միջազգային կառույցում, բայց գերադասել է վերադառնալ իր Երկիր։ Ո՞վ կարող է այս դատավորին արժանապատվորեն փոխարինել, չսպասելով այդ մի քանի ամիսը։ Ովքեր վստահաբար խոսում են այս տեսակի մարդու վրա իբր ներգործելու «փաստերի» մասին, պարզապես լավ չեն ճանաչում։ Նախապես նկատեմ, որ մենք երբեք մտերիմներ չենք եղել, սա բնավ անձնական համակրանքի խնդիր չէ, մենք սոսկ աշխատանքային գործընկերներ ենք։ Հարգանքներս...», գրել է Գեւորգ Դանիելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ