27 02 2020

ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. Բադասյան․ News.am

ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. Բադասյան․ News.am

News.am-ը գրում է․ «ՍԴ դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Այդ օրենքը նախատեսում էր, որ մինչեւ փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: Այդ դեպքում նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ