26  02  2020

ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրենին բերման են ենթարկել․ ՈւՂԻՂ



Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: 

«Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել է Գրիգորյանը:

Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը:

Փոխտնօրենը հրաժարվել էր նորանշանակ տնօրենին փոխանցել հիմնարկի կնիքը։ Գևորգ Գրիգորյանի տեղեկություններով՝ դա է եղել նրան բերման ենթարկելու  պատճառը։

Ուղիղ միացումը՝ Tert.am-ի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ