25 02 2020

Փաշինյանի բարձրացրած հարցով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել

Փաշինյանի բարձրացրած հարցով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա, քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ի իր էջում գրել էր. «Այսօր առավոտյան նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետևյալ գրությամբ.

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ