Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ սպանության փորձ կատարելու մեջ։
Վկան իր ցուցմունքում նշել է, որ իր որդու վրա կրակել է Հայկ Սարգսյանը իրենց տան նկուղում, չգիտի՝ ինչ հանգամանքներում
Հայկ Սարգսյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ և իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչել։
Հաջորդ նիստին, որը նշանակվեց մարտի 25-ին՝ ժամը 16։00-ին, մեղադրող դատախազը ներկայացնելու է մեղադրական ճառը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը