17 02 2020

Փաստաբանների նկատմամբ ոտնձգության դեպքերն աճել են․ Արա Զոհրաբյան



«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը 2018 թվականի հունվարի 1-ից տեղի ունեցած բոլոր միջադեպերը փորձելու է արձանագրել, վերլուծել և ներկայացնել հանրության ուշադրությանը։ Վերջին ժամանակներում իրոք փաստաբանների նկատմամբ ոտնձգության դեպքերն աճել են։ Մենք փորձել ենք տարբեր առիթներով հիշեցնել մեր հասարակությանը, որ ցանկացած մարդ ունի աջակցության իրավունք, և փաստաբանին իր մասնագիտական գործունեության համար վիրավորելը կամ ատելության խոսք տարածելն անթույլատրելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նա ասաց, որ փաստաբանների նկատմամբ ճնշումները միշտ էլ եղել են, ուղղակի հիմա հանրային հարթակներում ևս սրվել է իրավիճակը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ