News.am-ը գրում է․ «Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին մեղադանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը): Այս լուրը NEWS.am-ին հաստատեցին ԱԱԾ լրատվության ծառայությունից։
Նշենք, որ ԱԱԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ֆարխոյանին կալանավորելու համար, սակայն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։
NEWS.am-ի տեղեկություններով Ֆարխոյանը ձերբակալվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը