08 02 2020

Նախագահին ուղղված ստորագրահավաքին միացել է 105 իրավաբան և իրավապաշտպան

Նախագահին ուղղված ստորագրահավաքին միացել է 105 իրավաբան և իրավապաշտպան

Ռուբեն Մելիքյանի, Լարիսա Ալավերդյանի և Ավետիք Իշխանյանի նախաձեռնած՝ ՀՀ նախագահին ուղղված ստորագրահավաքին միացել է 105 իրավաբան և իրավապաշտպան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը:

«Հարգելի գործընկերներ, նախապես հայտնել էինք, որ այսօր ժամը 17:00-ին իրականացնելու ենք Հանրապետության նախագահին ուղղված հայտարարության ստորագրահավաքի ամփոփում։

Այս պահի դրությամբ Լարիսա Ալավերդյանի, Ավետիք Իշխանյանի ու իմ նախաձեռնած ստորագրահավաքին միացել է 105 իրավաբան և իրավապաշտպան։ Բոլորին շնորհակալ եմ։

Վաղը հայտարարությունը պաշտոնապես կուղարկենք Հանրապետության նախագահի աշխատակազմ»։

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ԱԺ-ում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման և հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:

«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումն ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։

Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»,- ասված էր հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացած անձանց անունները՝ ստորև.

1․ Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

2․ Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

3․ Ռուբեն Մելիքյան, իրավաբան

4․ Արսեն Բաբայան, իրավապաշտպան

5. Արա Ղազարյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2183

6․ Գևորգ Հակոբյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1785

7․ Ռոբերտ Հայրապետյան, իրավաբան

8․ Լուսինե Մարտիրոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 579

9․ Ռուբեն Սահակյան, փաստաբան, արտոնագիր թիվ 13

10․ Անի Դավթյան, իրավաբան ՓԴ ունկնդիր

11․ Լիլիթ Ներսեսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1735

12․ Լիլիթ Կարապետյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2498

13․ Նորայր Հակոբյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1832

14․ Օվսաննա Ստեփանյան, փաստաբան, արտոնագիր թիվ 772

15․ Լևոն Ջանիբեկյան, իրավաբան

16․ Գուրգեն Գրիգորյան, փաստաբան, արտոնագիր թիվ 359

17․ Արմինե Ավագյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2660

18․ Տարոն Կակոյան, իրավաբան

19․ Լուսինե Գրիգորյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1700

20․ Կորյուն Թամրազյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1564

21․ Խաչատուր Ղանդիլյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2688

22․ Արփինե Ավետիսյան, իրավաբան

23․ Աշոտ Նուրիջանյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2001

24․ Լարիկ Բաղդասարյան, իրավաբան

25․ Մարիամ Հարությունյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1081

26․ Տաթևիկ Բուջաթյան, իրավաբան

27․ Ջուլիետա Նավասարդյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2738

28․ Ռուբեն Ժամագործյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2676

29․ Գայանե Պապոյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2284

30․ Գեորգի Մելիքյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1798

31․ Լիլիթ Աղաջանյան, իրավաբան

32․ Գևորգ Եղիազարյան, իրավաբան

33․ Վարուժան Ավետիկյան, իրավաբան

34․ Հրանտ Սարկիսով, իրավաբան

35․ Շուշան Թադևոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1995

36․ Գագիկ Մելիքյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2210

37․ Սոսե Չանդոյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2554

38․ Ամրամ Մակինյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2140

39․ Նաիրա Բալաբեկյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2374

40․ Դավիթ Իսրայելյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2256

41․ Ռուզաննա Աբրահամյան, իրավաբան

42․ Հարություն Հովհաննիսյան, իրավաբան

43․ Կարեն Մովսիսյան, իրավաբան

44․ Ժաննա Սիմոնյան, փաստաբան, արտոնագիր թիվ 942

45․ Լուսինե Վիրաբյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1750

46․ Գարիկ Սահակյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1740

47․ Նարինե Աբելյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2654

48․ Ադելաիդա Բաղդասարյան, իրավաբան

49․ Իրմա Ճաղարյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2690

50․ Շողիկ Դուրյան, իրավաբան իրավաբան

51․ Մանուշ Եսայան, փաստաբան, արտոնագիր թիվ 2593

52․ Ալեքսանդր Ղազարյան, իրավաբան իրավաբան

53․ Սիրանուշ Սահակյան, փաստաբան, արտոնագիր թիվ 860

54․ Էրիկ Պետրոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2630

55․Հունան Տեր-Վարդանյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1108

56․ Մերի Սաֆարյան, իրավաբան

57․ Մհեր Ղազարյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2021

58․Նարինե Աբելյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2654

59․ Լիլիթ Մխիթարյան, իրավաբան

60․ Մուրադ Ասրյան, փաստաբան, արտոնագիր թիվ 877

61․ Արմեն Գասպարյան, իրավաբան

62․ Արթուր Հովհաննիսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1732

63․ Հայկ Քոչինյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2455

64․Եվա Դարբինյան, իրավաբան

65․Տիգրան Աթանեսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 78

66․ Աստղիկ Մաթևոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2335

67․ Իրինա Մանգասարյան, իրավաբան

68․ Հենրիկ Մարտիրոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2110

69․Սոֆյա Խառատյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2678

70․ ՆոնաԿարախանյան-Սարգսյան, իրավաբան

71․ Գևորգ Նիկոլյան, իրավաբան

72․ Նանա Արտաշեսյան, իրավաբան

73․ Գոհար Մելոյան, իրավաբան

74․ Սեդրակ Ասատրյան, փաստաբան, արտոնագիր թիվ 799

75․ Մարինե Ֆարմանյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1754

76․ Նարինե Բեգլարյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1572

77․ Հակոբ Սաֆարյան, փաստաբան, արտոնագիր թիվ 941

78․ Հովհաննես Քոչարյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1325

79․ Վահագն Գրիգորյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1413

80․Անի Վարդանյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1253

81․Հասմիկ Մարտիրոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1484

82․Անահիտ Սարգսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 962

83․ Գագիկ Համբարյան, իրավագիտության դասախոս

84․Սայադ Բադալյան, իրավագիտության դասախոս

85․ Շուշանիկ Բալաբեկյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2317

86․ Արմեն Գալստյան, իրավաբան

87․ Մհեր Սահակյան, իրավաբան

88․ Երվանդ Վարոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 776

89․Հովհաննես Չամսարյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1078

90․Լուսինե Սահակյան, փաստաբան, արտոնագիր թիվ 999

91․ Էմիլ Ամիրխանյան, փաստաբան, արտոնագիր թիվ 993

92․Վահան Հովհաննիսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1466

93․Արսեն Մկրտչյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2134

94․Արուս Հայրապետյան, իրավագիտության դասախոս

95․Դավիթ Ավագյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2537

96․Սերգեյ Հարությունյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1460

97․Վարազդատ Հարությունյան, փաստաբան, արտոնագիր թիվ 2426

98․Արթուր Հովհաննիսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1732

99․ Մարիամ Բերբերյան, փաստաբան, արտոնագիր թիվ 978

100․ Վահե Հովսեփյան, փաստաբան, արտոնագիր թիվ 919

101․Վալյա Պողոսյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1802

102․Սյուզաննա Խչեյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1443

103․Տաթև Անդրեասյան, իրավաբան

104. Մարիաննա Արևշատյան, փաստաբան, արտոնագիր թիվ 1855

105. Արթուր Միքայելյան, իրավաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ