07 02 2020

Արսեն Բաբայանը միացել է իրավապաշտպանների հայտարարությունը

Արսեն Բաբայանը միացել է իրավապաշտպանների հայտարարությունը

Միանում եմ. «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ նկատի ունենալով  ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի և «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավաբան Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ  իրավապաշտպաններ՝ Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը  և Ռուբեն Մելիքյանը հայտարարություն էին տարածել, որում խորը անհանգստություն և խորը մտահոգություն էին հայտնել փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին և արձանագրել, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումն ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։

Հայտարարությունը բաց է իրավաբանների և իրավապաշտպանների միանալու համար։ Ստորագրություններն ամփոփվելու են փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ին և առաջարկվում է ՀՀ-ում գործող հասարակական և քաղաքական կառույցներին Հանրապետության նախագահին դիմել համանման կոչով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ