РИА Новости-ն հայտնել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել` ՊՆ աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ` արժեքավոր նվեր յուրացնելու համար:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատել է նոր գործի հարուցումը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ ըստ նյութերի՝ ՀՀ-ում առաջին քրգործի հարուցումից հետո պաշտպանության փոխնախարարներից մեկի օգնականը փորձել է ORSIS ընկերության փաստաբանին համոզել հրաժարվել իրավապահ մարմիններին ներկայացրած բողոքներից:
Նաև 2019թ․ սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը