02 02 2020

Մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է 3 համածառայակից

Մահացած զինծառայողի գործով ձերբակալվել է 3 համածառայակից

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):Նախաքննությունը շարունակվում է:

Զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել։ Ավագյանի հարազատները, ի նշան բողոքի,  նրա դին բերում էին Երևան, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հորդորից հետո, հրաժարվեցին այդ մտքից և դին տարան հուղարկավորելու։ 

Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ ձերբակալվածների թվում է նաև նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ