Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։
Հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութի փոշենման զանգվածով:
Դեպքի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը