28 01 2020

Այսօրվա միջոցառումներն ակնհայտ ռեպրեսիվ նպատակներ ունեն․ Գոհար Մելոյան

Այսօրվա միջոցառումներն ակնհայտ ռեպրեսիվ նպատակներ ունեն․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև հասարակական-քաղաքական գործիչ՝ Նարեկ Սամսոնյանը:

Ոստիկանության կողմից կիրառվող այսօրվա միջոցառումները չեն տեղավորովում իրավական տրամաբանության շրջանակներում և իրականացվում են ակնհայտ ռեպրեսիվ նպատակներով։

Շարունակում եմ պնդումներս, որ նմանաբնույթ գործողություններն ուղղակի սպառնալիք են մեր պետության իրավական անվտանգությանը և ուղղված են ճնշելու քաղաքական այլախոհությանը և լռեցնելու այլակարծությունը։

Որպես Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն ուշադրությամբ հետևում եմ իրավապահ մարմինների գործողություններին։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ցանկացած խախտում և սահմանափակում արձանագրվելու, բարձրաձայնվելու և խիստ քննադատության է արժանանալու։

Կոչ եմ անում իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետեւել տեղի ունեցող գործընթացներին եւ տալ համարժեք գնահատականներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ