«Իրավական ուղի» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․
«Ես ուղղակի ապշած եմ այն իրադարձությունից, որ հենց նոր տեղի ունեցավ: Դուք տեղյակ եք, որ այսօր մեղմ ասած շատ կասկածելի հանգամանքներում բերման են ենթարկվել մի քանի հանրային գործիչներ: Ես ոստիկանություն եմ ժամանել, այլ հանրային գործիչներ ևս ժամանել էին: Եվ ժամեր անց այդ բացարձակ ոչ մի բանի մասին իրավիճակում մարդիկ բաց էին թողնվել: Անկեղծ ասած, հաշվի առնելով մեր իշխանությունների այդ ֆուտուրիստական տրամաբանությունը, որ ես սկսում եմ կամաց-կամաց հասկանալ, այն է մարդկանց թիրախավորել, նրանց նկատմամբ բացարձակ ապօրինի գործողություններ իրականացնել, օրինակ՝ բերման ենթարկել ապօրինի զենք կրելու համար մի մարդու, ով գալիս էր նույն կասկածով բերման ենթարկված մեկ այլ գործչի ազատ արձակելու պահանջով կազմակերպված ինքնաբուխ հավաքին»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ վստահ էր՝ հրահանգը վերաբերել է նաև Նարեկ Սամսոնյանին:
«Ես նրան առաջարկեցի, որ ինքս իմ մեքենայով իրեն տուն հասցնեմ, հասցրեցի բակ, և անմիջապես այդ բակից բռնի ձևով դիմակավորված անձինք նույն ձեռագրով նրան բերման ենթարկեցին»,- նշեց Մելիքյանը և հավելեց, որ այս պահին գնում է ոստիկանություն՝ պահանջելով ոստիկանապետի պաշտոնակատարից իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը