Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին և սա ուղղակի էժան շոու է։
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,-գրել է նա: Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձերբակալվել է Նարեկ Մալյանը։ Ո՞րտեղ է։ Ինչու՞ է ձերբակալվել։ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն»։ Նալբանդյան փողոց։ Գնում եմ՝ փորձեմ տեղում պարզեմ պատճառները»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ խոսուն է, երբ մեզ արտաքին թշնամուց պաշտպանող Հայոց բանակի օրը այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել, պայքարել սեփական պետության դեմ և առևանգում են Նարեկ Մալյանին։ Այս մեթոդներով չեք կարող լռեցնել այլակարծությունը։ Մյուս անգամ փորձեք միանգամից գնդակահարել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը