24 01 2020

Հրայր Թովմասյանի փաստաբանն ի պատասխան ՀՔԾ հերքումների՝ տեսանյութ է հրապարակել



Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել Թովմասյանի տանը խուզարկության պահից՝ վերնագրելով․ «ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում»։ Հիշեցնենք, որ Ամրամ Մակինյանը նշել էր, որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը և հնարավորություն չի տալիս փաստաբան Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ: Հատուկ քննչական ծառայությունն էլ ի պատասխան հայտրարել էր, թե Մակինյանի հայտարարությունը քննչական գործողության իրականացմանը խոչընդոտելու նպատակ է հետապնդում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ