24 01 2020

ՍԴ նախագահի տան խուզարկությունը դեմ է քրեադատավարական տրամաբանությանը․ Մելիքյան

ՍԴ նախագահի տան խուզարկությունը դեմ է քրեադատավարական տրամաբանությանը․ Մելիքյան

 «Իրավական ուղի» հկ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այն էլ՝ մեղադրանքի առաջադրումից շուրջ 25 օր անց։

Դա դեմ է թե՛ քրեադատավարական, թե՛ սահմանադրաիրավական և թե՛ քննչական-տակտիկական տրամաբանությանը։ Փոխարենը դա լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ։

Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ