ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նախագահին գաղտնալսելու մասին տարածված լուրերին՝ նշելով, որ գաղտնալսելը ևս մեկ քայլ է, որ Սահմանադրությամբ անձեռնմխելիությունով օժտված անձի իրավունքները խախտվում են։
Պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ տեղեկություններին ծանոթացել է մամուլից. «Դեռեւս քննարկում ենք, թե ինչպես ենք արձագանքելու, բայց մոտ ապագայում, անպայման, արձագանքելու ենք։ Ես էլ ձեր նման տեղեկացել եմ մամուլից։ Եթե օրինակ՝ ՀՔԾ-ն գաղտնալսում է ՍԴ նախագահին, ապա դա անձեռնմխելիության խախտում է։ Եթե վերացականորեն ընդունենք, որ այդ գործողությունն իրականում կատարվել է, ապա դա փակ ռեժիմով է կատարվում, մեր պաշտպանական կողմն, իհարկե, մասնակից չի լինում այդ դատական նիստին։ Բացասական եմ վերաբերում այդ ամենին որպես անձ, որպես իրավաբան եւ որպես պարոն Թովմասյանի շահերի պաշտպան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը