ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա են միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները բացակայում են։
Դատական նիստը նախագահող Աննա Դանիբեկյանն ասաց, որ փաստաբանները գրություն են ուղարկել, թե նախորդ դատական նիստին փաստաբանների հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչել է սպառնալիք, որոնց դատարանը պատշաճ չի արձագանքել։
Դատական նիստը կշարունակվի փետրվարի4-ին ժամը 13։00-ին
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին էլ ներկա չէր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա դատարանին պարզաբանել էր, թե ինչու չի ներկայացել դատարան։ Հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը