«Արտասովոր ոչինչ չեղավ, սովորական բողոքի քննարկման կարգն էր․ ներկայացվեց բողոքը, ներկայացվեցին առարկություններ, դատական ակտը կհրապարակվի հունվարի 21-ին ժամը 16։00-ին»,-լրագրողների հետ զրույցում ասաց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Անդրադառնալով Թավադյանի հաշվիվների վրա կալանքին, պաշտպանն ասաց․ «Քննիչին գրավոր դիմել եմ տրամադրել այդ տեղեկատվությունը, այսինքն ցանկացած դատավարական փաստաթուղթ , որ իրավունք ունի ստանալ Արմեն Թվադյանը, այդպիսի որոշումը դրանց թվում է, ենթադրում եմ վաղը վերջին օրն է, պետք է պատասխան ստանամ, եթե տեսնենք, որ այդպիսի որոշում կայացվել է , մինչև հիմա չենք ծանուցվել դրա մասին, կբողոքարկենք»։
Խուդոյանն հայտնեց, որ Արմեն Թավադյանը ներկա էր դատական նիստին, սակայն որևէ հայտարարությամբ հանդես չի եկել և իր փոխարեն պաշտպանական կողմն ամեն ինչ ներկայացրել է։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Վարուժան Ավետիսյանն է Արմեն Թավադյանի դեմ ցուցմունք տվել․ «Միակ հնարավոր տարբերակն է, որ Արմեն Թավադյանի դեմ Վարուժան Մկրտչյանը ցուցմունք տված լինի , քանի որ գործով ուրիշ մասնակից չկա դատական նիստի ընթացքում բարձրաձայնել են նաև այդ հարցերը, թե ինչու է անձը , որը մեղադրվում է նույն արարքի մեջ ազատության մեջ, ու ամենևին սա չի նշանակում, որ ցանկանում ենք այդ անձին կալանավորեն, այլ ընդամենը հավասար վերաբերմունքի մասին է խոսքը։ Խտրական վերաբերմունք կա Արմեն Թավադյանի նկատմամբ։ Այս դատական նիստում կարծես այդ հարցի պատասխանը ստացանք , որ վերջնական արդյունքում կարող ենք ասել, որ անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար, քանի որ հաջողվել է այդ զուցմունքը ստանալ, այդ անձը հիմա ազատության մեջ է և Արմեն Թավադյանը կալանավորված պետք է մնա այնքան ժամանակ քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել»,- ասաց Խուդոյանը և հավելեց, որ Արմեն Թավադյանը ցուցմուքն չի տվել, ընդհանրապես չի ցանկացել քննչականի հետ որևէ առնչություն ունենալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը