«Արմեն Թավադյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Երբ խոսք է գնում ՀՔԾ-ի հետ համագործակցելուց, իմ խորհուրդն է լինում՝ այդ կառույցի հետ չհամագործակցել, որովհետև վերջին 2 տարում մենք տեսնում ենք, որ այնտեղ բացակայում է իրավաբանությունը։ Եվ ցանկացած տվյալ, որը ներկայացվում է, ՀՔԾ-ն օգտագործվելու է ի վնաս անձին։ Մենք բացառում ենք ՀՔԾ-ի հետ համագործակցել, քանի դեռ ՀՔԾ-ն նույն գործիքակազմով է գործում, քանի դեռ նույն անձն է ղեկավարում այդ ծառայությունը։ Այդ պարագայում պարոն Թավադյանը հրաժարվում է մասնակցել, կատարում է իր դատավարական պարտականությունները»,- հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը