Հունվարի 13-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ, այս մասին հայտնում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները կլինեն շարունակական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը