09 01 2020

Հրայր Թովմասյանի սանիկը կրկին կալանավորվեց

Հրայր Թովմասյանի սանիկը կրկին կալանավորվեց

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որը նոյեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, կրկին կալանավորվեց։ Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց․

«Դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է քան՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»։

Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ