08 01 2020

Արդարադատության նախարարը դատի է տվել Նարեկ Մալյանին

Արդարադատության նախարարը դատի է տվել Նարեկ Մալյանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի բովանդակությանը։ Նա գրում է․

«Դատական հայցի մասին

Սիրելի՛ քաղաքացիներ,

Թեեւ բազմիցս հրապարակային հերքել եմ որեւէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։

Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաեւ դրան»,- գրել է նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ