ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը հետաձգվել է, հաջորդ դատական նիստը կկայանա 2020 թվականի հունվարի 8-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել 1 Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Եթե լինի արդար եւ օբյեկտիվ քննություն, քննիչը կմերժի այդ միջնորդությունը: Շատ ծանր են նիստերը ընթանում, 6.5 ժամ են տեւում: Մենք գտնում ենք, որ ակնհայտ անհիմն է միջնորդությունը եւ կալանավորելու որեւէ հիմքեր չկան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը