27 12 2019

Սա այդ «կամավորության» շարունակությունն է․ Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ-ի մասին

Սա այդ «կամավորության» շարունակությունն է․ Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ-ի մասին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունների մոտ շոկ է առաջացել, երբ նրանք հասկացել են, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները:  Նա նշեց, որ կասկած չունի, որ սա ուղղված է ՍԴ նախագահի դեմ։

«Այսօր ականատեսը կլինենք բեմականացման հաջորդ արարի։

ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրենքի որեւէ ձեւով չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։

«Եկեք երկու տարր դիտարկենք. Նախ, արդյոք առաջարկում են վաղ կենսաթոշակ, ոչ առաջարկում են կաշառք: Որովհետեւ առաջարկվում է հետեւյալը. ասում են՝ հարգելի դատավոր, եթե դու շարունակես քո ծառայությունները մատուցել Հայաստանին եւ տարիքը լրանալուն պես դիմես կենսաթոշակի, ապա կստանաս անհամեմատ ավելի քիչ, քան եթե այսօր դիմես վաղաժամ կենսաթոշակի: Այսինքն առաջարկվող պայմանը կամավորության գաղափարին դեմ է: Երկրորդ, սահմանափակված է երկամսյա ժամկետով: Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ նշել է, որ եթե անգամ նման մեխանիզմի մասին խոսք է գնում, դա որեւէ կերպ չպետք է ազդի ընթացքում գտնվող գործերի վրա: Տվյալ դեպքում ակնհայտ երկու խախտում կա:

Մեկ անգամ եւս կուզեի իրականությանը նայել բաց աչքերով. արդյոք որեւէ սթափ մարդ կգտնվի, որ այս օրենքը կհամարի կամավորության սկզբունքի վրա: Այն ինչ այստեղ տեսնում ենք, հենց այդ «կամավորության» շարունակությունն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ իշխանությունների նպատակը ամբողջոբվին վերահսկելի ՍԴ ունենալն է.։

«Ասօր էլ դատական համակարգում կան մարդիկ, որոնք համակերպվել են և պատրաստ են կատարելու գործադիր իշխանության ցանկացած պահանջ եւ կան դատավորներ, որ պատրաստ չեն: ՍԴ դատավորներից ակնկալվում էր, որ նրանք կսկսեն կատարել գործադիրի պահանջները, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ դատավորները իրենց զգում են իսկապես դատավոր, այդ դատավորները գործում են անկախ: Այստեղ առաջացավ շոկը: Կարելի է ցանկացած պիտակ գտնել ու հիմնավորել, որ նրանք կապված են նախկին իշխանությունների հետ, որ նրանց անցյալը մաքուր չէ եւ այլն։

Այս զարգացումների համար անկյունաքարայինը Ռոբերտ Քոչարյանի գործն է, որը կարծես դարձել է քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:

Ողջ իրավական համակարգում ամենաբարձր վստահությունն ունի հենց Սահմանադրական դատարանը։ Վստահ եմ, որ ՍԴ-ի նկատմամբ վստահությունն աճել է», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ