24 12 2019

Դավիթ Ափոյանն ապօրինի բերման է ենթարկել ընգծված ռեպրեսիվ եղանակով. ԵՊՀ ՈւԽ

Դավիթ Ափոյանն ապօրինի բերման է ենթարկել ընգծված ռեպրեսիվ եղանակով. ԵՊՀ ՈւԽ

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ազատ է արձակվել ոստիկանության բաժանմունքից։

Ափոյանին բերման ենթարկելու վերաբերյալ հայտարարություն է տարածել ուսխորհուրդը։

Հայտարարությունում նշվում է․

«ԵՊՀ ուսանողական խորհուրդը լրջորեն անհանգստացած է ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ապօրինի բերման ենթարկելու փաստով և բերման ենթարկելու ընգծված ռեպրեսիվ եղանակով:

Մասնավորապես նրան ազատությունից զրկել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում` մասնակցելով ՈՒԽ կազմակերպած հրապարակային միջոցառման: Հատկապես տարակուսելի է ՈւԽ նախագահին բերման ենթարկելու եղանակը: Նա ազատությունից զրկվել է ԵՊՀ վարչական շենքի տարածքում և ԵՊՀ բազմաթիվ աշխատակիցների և ուսանողների աչքի առջև, բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:

Նրա հետ փաստացի վարվել են իբրև վտանգավոր հանցագործի, ինչը վնասում է ոչ միայն Դավիթ Ափոյանի,այլ նաև ԵՊՀ ՈւԽ-ի` որպես կարևոր ուսանողական կառույցի բարի համբավին: Այս ամենի կապակցությամբ ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ