Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ «Զվարթնոց» օդանավակայանում դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին հայտնել են ոստիկանությունից։
Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 21-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։Ըստ կայքի՝ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա բնակիչ Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը