ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործով բողոքը և կայացրել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքներում Սմբատ Այվազյանին արդարացնելու մասին որոշում։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Սմբատ Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` ապօրինի զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը