19 12 2019

Պարոն Սաֆարյանը չի կարող լինել ՀԽ անդամ․ փաստաբանը դիմել է գործադիրին

Պարոն Սաֆարյանը չի կարող լինել ՀԽ անդամ․ փաստաբանը դիմել է գործադիրին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․

«Ինչպես արդեն պարզ դարձավ, Հանրային խորհուրդն ունի նոր նախագահ, ինչի առթիվ շնորհավորում եմ նոր նախագահին։ ՍԱԿԱՅՆ․․․

Հանրային խորհրդի նոր նախագահը չի բավարարել ոչ հանրային խորդհրդի անդամի և, առավել ևս, ոչ էլ խորհրդի նախագահի պաշտոնին։ Հասկանալու համար խնդիրն ինչումն է, պետք է հասկանալ ինչ է հանրային խորհուրդը։

Հանրային խորհուրդը ՀՀ Սահմանադրության և համանուն օրենքի իմաստով ՀՀ կառավարության խորհրդատվական մարմինն է, որի inter alia խնդիրներն են`

քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը,

ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:

Վկայակոչված օրենքի ուժով՝ Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

Պարոն Սաֆարյանը չի կարող լինել խորհրդի անդամ, քանի որ անդամության ողջ ընթացքում բազմիցս խախտել է քաղաքական չեզոքության ցենզը (ամենաթարմերից՝ «հների» նկատմամբ ակնհայտ կանխակալ և ատելության ֆոն ունեցող վերաբերմունք, «Լուսավոր Հայաստանի» բացահայտ քննադատություն, իշխող ուժին հրապարակային աջակցություն, տեղական ինքնակառավարման որոշ մարմինների աջակցություն և այլն)։

Պարոն Սաֆարյանը ունենալով կանխակալ քաղաքական ճաշակ՝ չի կարող ներկայացնել և չի ներկայացրել հասարակության տարբեր շերտերի շահերը, չի կատարել և կատարում հայության ջանքերի մեկտեղում։

Այս և այլ հիմքերով դիմում եմ ներկայացրել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերանայի իր որոշումը։

Հ․Գ․ Հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն արժեզրկել այս գործընթացը, նշեմ, որ սա ականների, կողմերի և դեմերի, քաղաքապետի ասած՝ օպոզիցիայի և պոզիցիայի խնդիր չէ, այս ամենը նրա մասին է, որ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների հարգումն ու պաշտպանությունը այլընտրանք չունի, նրա մասին է, որ Սահմանադրության գերակայությունը պետք է երաշխավորվի ՀՀ բոլոր ինստիտուտների կողմից։ Օրենքի առջև ավելի հավասար մարդ ՀՀ-ում չպետք է լինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ