12 12 2019

Հայկ Գրիգորյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի ՔԿ նախագահին

Հայկ Գրիգորյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի ՔԿ նախագահին

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է  հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների  սերտ համագործակցության կարևորությունը:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ  Իվան Նոսկևիչը ջերմորեն ողջունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի  գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ  պետական սահմանները հատող հանցավորության դեմ պայքարում պետք է կիրառվեն համարժեք և համակարգված միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման նպատակով կողմերը պատրաստակամություն են հայտնել՝  իրավական օգնություն ցուցաբերելու և փորձի փոխանակման հարցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ