«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնը համալրելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին է ներկայացրել երեք թեկնածություն՝ Հայկ Գրիգորյանի, Նելլի Բաղդասարյանի և Հովհաննես Ավագյանի։
Հայկ Գրիգորյանն այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, մինչ այդ Քննչական կոմիտեի ղեկավար Նելլի Բաղդասարյանը և Հովհաննես Ավագյանը՝ Երևանի քրեական դատարանի դատավորներ։
Կան տեղեկություններ, որ իշխող ՔՊ-ն Հայկ Գրիգորյանին է ընտրելու թափուր պաշտոնում, որին 2022-ի դեկտեմբերին ընտրել էր ԲԴԽ անդամի պաշտոնում, ի դեպ, Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամի ընտրությանը կողմ էր քվեարկել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության մեծամասնությունը, Գրիգորյանը Սերժ Սարգսյանի ժամանակ է բարձր պաշտոնի նշանակվել։
ՀԳ․ Վճռաբեկ դատարանը համալրում են երբեք դատավոր չաշխատած անձանցով: Օրենքում մի սողանցք են ստեղծել, որ գիտությունների դոկտորները կամ գիտնականները կարող են նշանակվել եւ դատական երրորդ ատյանում, որտեղ ավելի մեծ է պատասխանատվությունը, արդեն որերորդ մարդուն են ուզում նշանակել, որը առաջին եւ երկրորդ ատյաններում չի աշխատել, երբեք դատավճիռ չի գրել, դատաքննություն չի իրականացրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը