07  12  2019

Լոռեցյանը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբի նախագահը կալանավորվել են

Լոռեցյանը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբի նախագահը կալանավորվել են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են:

Դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

 Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ խոսքը «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի մասին է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ