«Եթե դատավորները համաձայնեն վաղ կենսաթոշակի գնալ՝ այդ ժամանակ իրապես կկանգնենք ճգնաժամի առջև, որովհետև Սահմանադրական դատարանը մեր կարևորագույն սահմանադրական մարմիններից է և Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածու ենթակա անձինք այդքան էլ շատ չեն մեր երկրում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում կատարվող փոփոխություններին:
Սահմանադրագետը նշեց, որ մեր ՍԴ օրենքում արդեն իսկ կա ներդրված վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը և իշխանությունը փորձում է արդեն իսկ ներդրված նախագիծը կրկին ներդնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը