26 11 2019

Ի՞նչ փոխվեց 4 ամսում, բացի քաղաքական պատվերից․ հարց՝ դատախազին



«2018թ․ փետրվարի 23-ին պարոն Բիշարյանի մոտ համոզմունք է եղել, որ Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանը և մյուսները չունեն իրենց գործողություններում արարք, որը կհամարվեր քրեորեն հետապնդելի։ 4 ամիս 10 օր հետո մենք տեղեկացել ենք, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ ի՞նչ փոխվեց 4 ամիս 10 օրվա ընթացքում դատախազության ամբողջ համակարգում՝ վերից վար։ Իմ համոզմունքն է՝ իրավական ոչինչ, բացի քաղաքական պատվերից»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ միանալով դատախազին ինքնաբացարկ հայտյնելու միջնորդությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ