26 11 2019

Փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազ Կարեն Բիշարյանին



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին։

Ըստ նրա, դեռևս 2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քննարկումների ժամանակ դատախազ Բիշարյանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, նշելով, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան ու որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա։ Խուդոյանի խոսքով, քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում սկսվել են գործընթացներ, որի պարագայում գլխավոր դատախազն ու Կ. Բիշարյանն արդեն տեսել են հիմքեր, մինչդեռ փաստերը և նույն 0038 հրամանագիրը հայտնի են եղել։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև նրան, որ Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և չի կարող սույն գործով մասնակցել որպես մեղադրող։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ