Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, կաշառքին օժանդակած փաստաբան Վահագն Դանիելյանը՝ երկու տարվա ազատազրկման։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը հրապարակեց նոյեմբերի 20-ին։ Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել և ստացել էր 2500 դոլար կաշառք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը