19 11 2019

Դատարանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ ներկայացնելու միջնորդությունը։

Նշենք, որ միջնրդությանն էին միացել նաև գործով մեղադրյալներ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանները, ինչպես նաև Կարեն Մեժլումյանը՝ Սեյրան Օհանյանի փաստաբանն իր հերթին դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։

Դատական նիստն աշխատանքային օրվա ավարտով պայամանավորված հետաձգվեց մեկ շաբաթով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին ժամը 13։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ