«Դատական նիստի դահլիճում այսօր մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցին պաշտպանական կողմի նկատմամբ։ Դա մեծ հաշվով մեր պարտականությունը չէ մտածել, թե դատարանն ինչպես պետք է անի, որ մեզ չվիրավորեն։ Մենք երբ մտնում ենք այս դահլիճ պետք է համոզված լինենք, որ մեր նկատմամբ այս դահլիճում վիրավորանք չի կարող լինել։ Եթե դատարանն այդ վիճակը չի կարողանում ստեղծել, ապա մենք պետք է մտածենք՝ ընդհանրապես մտնել այս դահլիճ, թե չէ»,- դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը