14 11 2019

Քոչարյանին անվերջ բանտում պահել. ահա՛ Փաշինյանի նպատակը. Հայկ Ալումյան



24TV-ն հայտնում է․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատավարությունն ի սկզբանե ընթանում է օրենքի կոպտագույն խախտումներով»,- խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի ընթացքի մասին՝ 24TV-ի եթերում ասել է նրա  պաշտպան Հայկ Ալումյանը: 

«Տվյալ իրավիճակում դատախազությունը, ենթադրում եմ թե ում առաջադրանքով է անում ամեն ինչ, որ այս գործը մոտակա 5, 6 կամ 7 տարիներին չավարտվի», -  նշել է նա։ 

Ալումյանի խոսքով՝ ասվածի ակնհայտ վկայությունն է այն, որ դատակոչի ցուցակում ներառվել է 800-ից ավելի անձ, որոնցից ընդամենը 30 կամ 40 հոգի դատարանում ունեն այնպիսի ասելիք, որը կողմերի միջև վիճելի հարցի է վերաբերվում։ 

«Իսկ մնացած բոլոր կանչվածների ասելիքը այս դատավարության որևէ կողմ չի վիճարկում, հետևաբար այս պարագայում իրենց դատակոչելն ունի ընդամենը մեկ նպատակ՝ այս դատավարությունը դարձնել անվերջ, և այդ ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ», - հայտարարել է նա։ Քոչարյանի պաշտպանն անդրադարձել է նաև այս գործով հնարավոր զարգացումներին, ՄԻԵԴ-ից իրենց ակնկալիքներին, և այլ ուշագրավ հարցերի ևս: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ