Civilnet-ը գրում է․ «Մարտի 1-ի գործը, որով անցնում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարճ չի տևելու։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը այս և դատական ու իրավական այլ մանրամասների շուրջ զրուցել է Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Փաստաբանը նշում է, որ անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը ընկճված չէ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը