Օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի տեղեկացմամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար:
Զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը