30 10 2019

Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել, այդպես ենք նպատակահարմար գտել. Հայկ Գրիգորյան



«Օրենքը չի արգելում վկայի կարգավիճակով ցանկացած պաշտոնատար անձի  հրավիրել հարցաքննության։ Հրայր Թովմասյանը չի հարցաքննվել, քանի որ այդպես ենք նպատակահարմար գտել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրայր Թովմասյանին հարցաքննության հրավիրելու հարցին, ասաց քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Հարցին՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածը մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ այլ վարկած էլ եք քննարկել և ինչ-որ եզրակացության եկել՝ ՔԿ ղեկավարը պատասխանեց. «Յուրաքանչյուր մահվան դեպքով գործով քննարկվում է 4-5 վարկած, այդ թվում նաև՝ ինքնասպանությանը, այո, դա վարկածներից մեկն է, որի ուղղությամբ քննություն է տարվում»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ