24 10 2019

Այս դատավարությունը քաղաքական էր և չէր կարող դատավորն անկախ լինել․ Լուսինե Սահակյան



«Նկատի ունենալով, որ սա քաղաքական դատավարություն է, ու չեմ կարծում, որ նա այն դատավորն է, որ կարող էր անկախ գործել , նաև այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն էինք ներկայացրել, որը չի բավարավել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ընդգծելով, որ այն չի բավարարվել։

Նա նշեց, որ նիստին մասնակցում էր նաև Արսեն Բաբայանը։

«Ակնհայտ ապօրինի են այն պրոցեսները, որոնք կատարվում են։ Մեզ համար հասկանալի է, որ հերթական անձը պետք է լինի անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի վրա։ Դատարանը դա ապահովվեց»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ